Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է․
«2021-ին շատ բան չգիտեինք: Հավատում էինք, որ մեր շահերը պաշտպանող ու իշխանափոխություն անող ուժեր ենք ընտրում: Ամեն մեկս մեր ճաշակով, մեր հավատալով:
Չգիտեինք, որ իրանց ամենամեծ սխրանքը լինելու է սուր հարցը ԱԺ-ում: Չգիտեինք, որ իրանց միշտ ճնշելու են, երբեմն ծեծելու, նվաստացնելու` նույնիսկ լեգենդների:
Չգիտեինք, որ իրանց մեջ Նիկոլին ներող ու արդարացնողներ կլինեն: Չգիտեինք, որ իրանց մեջ կյանքից գոհ ապրողներ կլինեն: Չգիտեինք, որ 2026 թվին սպասողներ կլինեն:
Հիմա գիտենք:
Հիմա ուրիշ ա: Հիմա իշխանության առաջին դեմքերը ամեն ինչ անում են բացահայտ: Հիմա վերջին հենարանի` Եկեղեցու դեմ են կռվում և մենք, գիշեր ու ցերեկ փողոց դուրս եկողներս, տեսնում ենք, որ կռիվ տվող չկա` միայն հարցազրույց տվող կա:
Իսկ հասկանու՞մ եք, որ ինչքան Նիկոլը նվաստացնում ա մեզ, այնքան ավելի շատ ենք մտածում, որ ապուշություն ենք արել 2021-ին ձեզ հավատալով:
Ազգի մեծամասնությանը, Նիկոլը մի կողմից, ընդդիմությունը մյուս` գժի տեղ են դրել:
Հիմա մենք ի՞նչ անենք։
Ալենի ասած` պատրաստվենք ադրբեջանցիների հետ առևտրին, ամեն դեպքում նորաձև կրթվենք, կարող ա պետք գա.... Քեռու կին գտնենք, ով չունի...
Հա...սպասենք` ռո՞ւսը կանի, ամերիկացի՞ն, չինացի՞ն, Ֆանտոմա՞սը։
Պայթելու ա: Դա բնության օրենք ա:
Իսկ գիտակցո՞ւմ եք, որ պայթելուց ձեզ էլ ա տանելու։
Որովհետև ինչքան Նիկոլը նվաստացնում ա մեզ, այնքան ավելի շատ ենք հիասթափվում նրանցից, ում ժամանակին ընտրել ենք մեզ պաշտպան:
2026-ա գալիս: Ուզո՞ւմ եք սպասենք։
Հարց չկա:
Վաղը ձայն մուրալու օրն է գալու` մի հիասքանչ ժամանակ»: